Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, սեքս-շոփ է բացել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Այս մասին հայտնում է ВВС-ն:

Հաղորդվում է, որ մասնագիտացած խանութում կարելի է ձեռք բերել էրոտիկ ներքնազգեստ կանանց համար, մերսման համար քսուքներ, կանացի սեռական օրգանը նեղացնող գել, մտրակներ, դիմակներ և տարբեր ինտիմ աքսեսուարներ:

Image result

Խանութի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել անցած ամսվա վերջին: Lady A բուտիկի մասին գրել են մի քանի շատ հայտնի չեչեն բլոգերներ:

Չեչնիայում այդպիսի խանութի բացման մասին հրապարակավ չի հաղորդվել, Կադիրովի դուստրը չի մեկնաբանում իրադարձությունը:

Խանութը պաշտոնական էջ չունի, սակայն լրագրողները գտել են ինստագրամյան փակ էջ, իսկ խանութի տեսականուն ծանոթանալու համար անհրաժեշտ է էջի ղեկավարության թույլտվությունը ստանալ: Ներկայումս այն մոտ 20 000 հետևորդ ունի:

Հայտնի է, որ սեքսի թեման Չեչնիայում արգելված է:

Скриншот со страницы бутика в инстаграме

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել