Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ամերիկաբնակ երգիչ Սուպեր Սաքոն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում (Hollywood Walk of Fame): Աստղերը նվիրում են կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզում ներդրում ունեցած հայտնիներին: BlogNews.am-ի հավաստի տեղեկությամբ՝ Սաքոյին աստղը շնորհել են ինքնուրույն հաջողության հասնելու, երեսունչորս շրջագայություն ունենալու և մասնավորապես՝ «Մի գնա» երգի տարածվածության համար, որի դիտումները գերազանցել էին 130 միլիոնը: Ըստ կանոնի՝ սկզբում տալիս են վկայագիրը, այնուհետև այն հայտնվում է փառքի ծառուղում:

Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոի «Մի գնա» երգը լայն տարածում գտավ համացանցում, այն սկսեցին կատարել մի քանի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում: Ի դեպ՝ մեզ հասած հավաստի տվյալներով՝  Թուրքիայում «Մի գնա» երգն արժանացել է տարվա հիթ մրցանակին. Սարգիսը չի մեկնել Թուրքիա, սակայն մրցանակն ուղարկելու են նրան:

Շուտով BlogNews.am-ն իր ընթերցողին կներկայացնի երգչի հետ հարցազրույց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել