168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ստեղծել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հրատարակության տվյալներով՝ Պետդեպարտամենտի Գործերի վարչությունը եւ Մերձավոր Արեւելքի գործերի բյուրոն դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին ստեղծել են «ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո միջազգային իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման» օպերատիվ խումբ: Խումբն իր աշխատանքն սկսել է նախագահի հայտարարումից անմիջապես առաջ:

«Թրամփն սպառնալիքի տակ է դնում ինչպես ամերիկացի դիվանագետներին, այնպես էլ հենց ԱՄՆ-ի քաղաքացիներին»,- նշել է գերատեսչությունում թերթի աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել