Panorama.am-ը գրում է.

«Տնտեսության վիճակը գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի»,- այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ թե ինչպես է  գնահատում տնտեսության վիճակն այժմ և ինչպիսի կանխատեսում ունի 2018-ի համար։

Ինչ վերաբերում է տնտեսական աճին,  վարչապետն ասաց. «Տարվա վերջ կունենանք շատ ավելի մեծ աճ, քան կանխատեսել էինք։  Երկու անգամ տնտեսությունը կաճի, թե քանի անգամ՝ կախված է տարեկան աճից։ Տարվա վերջ մենք հաշվետվություն կներկայացնենք այդ առումով»։

Պատգամավորը վարչապետին դիմելով նշեց, որ պետք է ապամոնոպոլիզացնել տնտեսությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել