Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մանակցում է «Ռուսաստանի կամավոր» մրցանակի հանձնման արարողությանը, պատասխանել է 2018-ի ընտրություններում իր առաջադրվելու վերաբերյալ հարցին. հայտնում է Газета.ру-ն:

«Դա ցանկացած մարդու համար շատ պատասխանատու որոշում է»,- ասել է նա:

Պուտինը նաև հարցրել է ներկաներին` կաջակե՞ն իրեն առաջադրվելու դեպքում, ինչին նրանք պատասխանել են` այո:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին և խոստացել մոտ ժամանակներս ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում կայացնել` հաշվի առնելով նրանց կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել