Կառլ Ավետյանին կամ, ինչպես նրան անվանում են, Փոքրիկ Կառլին շատերը ճանաչում են «Արմքոմեդի» երգիծական հաղորդումից: Ֆեյսբուքահայությանը Կառլը հայտնի է իր հումորային գրառումներով և զվարճալի լուսանկարներով։ BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ ինքնատիպ պատասխաներ է տվել հենց ՆԱ:
- Ի՞նչ կգտնենք Ձեր սենյակում պեղումներ անելիս:
- Ավտոմեքենայի դիմապակի։
- Ովքե՞ր են կառավարում աշխարհը, երբ կանայք զբաղված են:
- Մասոնները։
- Ի՞նչ են ուզում հարցնել Ֆեյսբուքում ապրող հազարավոր տղաներ, ովքեր գրում են․ «Բարև գեղեցկուհի, մի բան հարցնեմ էլի»:- Եսի՞մ, ինձ դեռ ոչ մի անգամ տենց բան չեն գրել։
- Ո՞ւմ նայեն աղջիկները, եթե Դուք տարածքում չեք:
- Տարածքից դուրս գալիս ես միշտ իմ նկարներն եմ բաժանում, որ չկարոտեն։
- Քանի՞ բաժակ խմելուց հետո պատրաստ կլինեք զվարճանալ ռաբիս երաժշտության տակ:
- Ես պատրաստ եմ դա անել առանց խմելու։
- Այս եղանակին խաշ ուտե՞նք, թե՞ հարիսա:
- Հենց հիմա մատներս խաշոտ են։ Այնպես որ, խաշ։
- Երեկոյան ո՞ր ժամից հետո Ձեզ տանը փնտրենք:
- Ինչո՞ւ եք ցանկանում ինձ երեկոյան իմ տանը փնտրել։
- Առանց հեռախոսի քանի օր կկարողանաք ապրել:
- Հինգ։ Հինգ ժամ։
- Խոզերի խմբին ի՞նչ են ասում: Google-ում փնտրել չկա: Դ
- Խոզերի խմբին անվանում են բոլուկ։ Յանդեքսով նայեցի ։Դ Չեմ գուգլել։
- Ի՞նչ արտահայտություն եք շատ հաճախ օգտագործում:
- Սիրում եմ քեզ, Սերգեյ, գժվում եմ քո համար, Նարեկ, աշխատավարձս ե՞րբ կբարձրացնեք։
- Ինչո՞վ է տարբերվում հոթդոգը սենդվիչից:
- Ներաշխարհով։
- Ո՞ւմ հեռախոսահամարը անգիր գիտեք:
- Իմ վատ հիշողությունն ինձ թույլ չի տալիս՝ այդպիսի բան ինձ թույլ տամ։ Հազիվ իմ համարն եմ կարողանում հիշել։
- Ո՞ր աղջկա համար դուռ չեք բացի:
- Թայլանդից նոր Երևան ժամանած աղջկա։
- Ո՞ւմ կվստահեք Ձեր Ֆեյսբուքի գաղտնաբառը:
- Ֆեյսբուքի password դաշտին, միայն։
- Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվում։
- Միանշանակ, պյուրե։
- Դպրոցում Դո՞ւք էիք արտագրում, թե՞ Ձեզնից էին արտագրում:
- Ես, բայց ավելի բարձր էի ստանում։
- Ո՞ր հայտնի դերասանուհու կողքին կուզենայիք արթնանալ:
- Ժաննա Բուտուլյանի։
- Աղջիկների հետևից ռեպլիկներ թողնո՞ւմ եք: Ճիշտն ասեք:Դ
- Հիմնականում ձմռանն եմ ռեպլիկ թողնում, երբ բարակ շորեր հագած աղջիկ եմ տեսնում։ Գոռում եմ` տաք հագնվի։
- Կնոջ հետ գնումների գնալուց վատ բան մեկ էլ…
- Բաղրամյանով պիկ ժամին տուն գնալն ա։
- Ի՞նչ տարօրինակություն ունեք:
- Ժամանակ առ ժամանակ Յութուբով տարբեր Վերջին զանգերի վիդեոներ եմ նայում, լուրջ։
- Ձեր բնավորության ո՞ր գծին արժե սիրահարվել:
- Առատաձեռն եմ, բայց չափի մեջ։
- «Ի՞նչ կա-չկա» հարցին ի՞նչ եք պատասխանում:
- «Ի՞նչ կա-չկա» հարցն ունի միայն մեկ պատասխան՝ բան չէ, դու ասա։
- Ե՞րբ եք վերջին անգամ երթուղայինից օգտվել:
- Երթուղայինն իմ երկրորդ կեսն է, ես ամեն օր օգտվում եմ երթուղայինից։
- Մտերիմներն ի՞նչ փաղաքշական անունով են Ձեզ դիմում:
- Մտերիմներն ինձ փաղաքշական անունով չեն դիմում, որ երես չառնեմ։
- Երբ միացնում ենք հեռուստացույցն, ու եթերում ArmComedy ն է, շարունակե՞նք դիտել, թե՞ անջատենք:
- Եթե Սերգեյն իր նոր բոթասներից է խոսում կամ երգում է, ապա անհապաղ անջատեք։
Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի