«Ուզում եմ արթնանալ Ժաննա Բուտուլյանի կողքին». Փոքրիկ Կառլի անկեղծ ցանկությունները և ոչ միայն


16:15 , 6 դեկտեմբեր, 2017

Կառլ Ավետյանին կամ, ինչպես նրան անվանում են, Փոքրիկ Կառլին շատերը ճանաչում են «Արմքոմեդի» երգիծական հաղորդումից: Ֆեյսբուքահայությանը Կառլը հայտնի է իր հումորային գրառումներով և զվարճալի լուսանկարներով։ BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ ինքնատիպ պատասխաներ է տվել հենց ՆԱ:

Ի՞նչ կգտնենք Ձեր սենյակում պեղումներ անելիս:

- Ավտոմեքենայի դիմապակի։

- Ովքե՞ր են կառավարում աշխարհը, երբ կանայք զբաղված են:

- Մասոնները։

- Ի՞նչ են ուզում հարցնել Ֆեյսբուքում ապրող հազարավոր տղաներ, ովքեր գրում են․ «Բարև գեղեցկուհի, մի բան հարցնեմ էլի»:

- Եսի՞մ, ինձ դեռ ոչ մի անգամ տենց բան չեն գրել։

- Ո՞ւմ նայեն աղջիկները, եթե Դուք տարածքում չեք:

- Տարածքից դուրս գալիս ես միշտ իմ նկարներն եմ բաժանում, որ չկարոտեն։

- Քանի՞ բաժակ խմելուց հետո պատրաստ կլինեք զվարճանալ ռաբիս երաժշտության տակ:

- Ես պատրաստ եմ դա անել առանց խմելու։

- Այս եղանակին խաշ ուտե՞նք, թե՞ հարիսա:

- Հենց հիմա մատներս խաշոտ են։ Այնպես որ, խաշ։

- Երեկոյան ո՞ր ժամից հետո Ձեզ տանը փնտրենք:

- Ինչո՞ւ եք ցանկանում ինձ երեկոյան իմ տանը փնտրել։

- Առանց հեռախոսի  քանի օր կկարողանաք ապրել:

- Հինգ։ Հինգ ժամ։

- Խոզերի խմբին ի՞նչ են ասում: Google-ում փնտրել չկաԴ

- Խոզերի խմբին անվանում են բոլուկ։ Յանդեքսով նայեցի ։Դ Չեմ գուգլել։

- Ի՞նչ արտահայտություն եք շատ հաճախ օգտագործում:

- Սիրում եմ քեզ, Սերգեյ, գժվում եմ քո համար, Նարեկ, աշխատավարձս ե՞րբ կբարձրացնեք։

21740429_1583248925070501_1605275579505387468_n

- Ինչո՞վ է տարբերվում հոթդոգը սենդվիչից:

- Ներաշխարհով։

- Ո՞ւմ հեռախոսահամարը անգիր գիտեք:

- Իմ վատ հիշողությունն ինձ թույլ չի տալիս՝ այդպիսի բան ինձ թույլ տամ։ Հազիվ իմ համարն եմ կարողանում հիշել։

- Ո՞ր աղջկա համար դուռ չեք բացի:

- Թայլանդից նոր Երևան ժամանած աղջկա։

- Ո՞ւմ կվստահեք Ձեր Ֆեյսբուքի գաղտնաբառը:

- Ֆեյսբուքի password դաշտին, միայն։

Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվում։

- Միանշանակ, պյուրե։

- Դպրոցում Դո՞ւք էիք արտագրումթե՞ Ձեզնից էին արտագրում:

- Ես, բայց ավելի բարձր էի ստանում։

- Ո՞ր հայտնի դերասանուհու կողքին կուզենայիք արթնանալ:

- Ժաննա Բուտուլյանի։

- Աղջիկների հետևից ռեպլիկներ թողնո՞ւմ եք: Ճիշտն ասեք:Դ

- Հիմնականում ձմռանն եմ ռեպլիկ թողնում, երբ բարակ շորեր հագած աղջիկ եմ տեսնում։ Գոռում եմ` տաք հագնվի։

- Կնոջ հետ գնումների գնալուց վատ բան մեկ էլ

- Բաղրամյանով պիկ ժամին տուն գնալն ա։

Ի՞նչ տարօրինակություն ունեք:

- Ժամանակ առ ժամանակ Յութուբով տարբեր Վերջին զանգերի վիդեոներ եմ նայում, լուրջ։

19399965_1505788986149829_7922002216550354598_n

- Ձեր բնավորության ո՞ր գծին արժե սիրահարվել:

- Առատաձեռն եմ, բայց չափի մեջ։

- «Ի՞նչ կա-չկա» հարցին ի՞նչ եք պատասխանում:

- «Ի՞նչ կա-չկա» հարցն ունի միայն մեկ պատասխան՝ բան չէ, դու ասա։

- Ե՞րբ եք վերջին անգամ երթուղայինից օգտվել:

- Երթուղայինն իմ երկրորդ կեսն է, ես ամեն օր օգտվում եմ երթուղայինից։

- Մտերիմներն ի՞նչ փաղաքշական անունով են Ձեզ դիմում:

- Մտերիմներն ինձ փաղաքշական անունով չեն դիմում, որ երես չառնեմ։

- Երբ միացնում ենք հեռուստացույցն, ու եթերում ArmComedy ն է, շարունակե՞նք դիտել, թե՞ անջատենք:

- Եթե Սերգեյն իր նոր բոթասներից է խոսում կամ երգում է, ապա անհապաղ անջատեք։

Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի