«ՕՐՕ-ն որևէ վերաբերմունք կդրսևորի՞ օրերս դատարանի դահլիճում Նորք-Մարաշի գործի առնչությամբ հնչած Վահան Շիրխանյան-Արթուր Վարդանյան զրույցի գաղտնալսման առնչությամբ, որը հիմնականում վերաբերում էր Սեյրան Օհանյանին՝ հարցրինք ՕՐՕ-ի ներկայացուցիչ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: «Իհարկե՝ ոչ. վերաբերմունք դրսևորելու կարիքը չկա, որովհետև իրավական որևէ հետևանք, ապացույց չկա, ընդամենը միջնորդավորված ձևով Վահան Շիրխանյանն ասել է, որ Սեյրան Օհանյանը դժգոհություն ունի իշխանություններից, արատավոր երևույթներից, ինքս պատգամավոր եղած ժամանակ նախարար Օհանյանի հետ շփվելիս նկատել եմ, որ բոլորիս նման նա ևս դժգոհ է շատ երևույթներից: Չկա որևէ հանգամանք, որով կարելի է նրան մեղադրել, և նա որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի»: Հանդիպել խոսել եք նրա հետ: «Ոչ, անհրաժեշտություն չեմ տեսել»: Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել: «Ամռանը՝ «Ժառանգության» համագումարին»: Կարո՞ղ ենք փաստել, որ ՕՐՕ-ն այլևս ոչ ևս է: «Կարող եք, յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծված դաշինքներն այլևս իրավական առումով գոյություն չեն ունենում: Այնուհանդերձ, հետագայում ևս մենք պատրաստ ենք համագործակցել Սեյրան Օհանյանի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: