Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ անկողնային սպիտակեղենում հանդիպում են մի քանի տեսակի մանրադիտակային սնկեր, որոնք կարող են մարդու համար լինել պաթոգեն (ախտածին)։ Այս մասին հայտնում է Science Alert պարբերականը։

Հետազոտողների խոսքով՝ մարդիկ անկողնում տարեկան արտադրում են միջինը 105լ քրտինք։ Շոգ օրերին խոնավ սպիտակեղենը դառնում է պատշաճ միջավայր՝ միկրօրգանիզմների աճի ու բազմացման համար։ Բմբուլե և սինթետիկ բարձերը, որոնք օգտագործվում են 1.5-20 տարի, պարունակում են 4-17 տեսակի սնկեր։

Ընդամենը 1 շաբաթում միկրոօրգանիզմների թիվը կարող է բավականաչափ մեծ դառնալ՝ ալերգիկ ռեակցիաներ առաջացնելու համար։ Ախտանշանները կարող են դրսևորվել կոկորդի ցավի, ասթմայի նման նոպաների և փռշտոցի տեսքով։

Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական մեկ անգամ լվանալ անկողնային սպիտակեղենը, ինչը թույլ կտա խուսափել առողջության համար բացասական հետևանքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել