«Վիեննայում շարունակվելու են բանակցությունները հանուն բանակցությունների, քանի որ կողմերը և հատկապես՝ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների:
 
Նախարարական հանդիպումները ոչինչ չեն որոշում, պարզապես Մինսկի խումբը և միջնորդները փորձում են հավաստիանալ, որ իրենց աշխատանքն ապարդյուն չէ, սակայն իրավիճակը հեռու է կարգավորման շուրջ քննարկումներից: Որքան էլ որ միջնորդները ներկայումս կոնսենսուս ունեն կարգավորման հարցի վերաբերյալ, ստատոա-քվոյի պահպանման կողմնակիցն են, իրավիճակի ներկայիս ընթացքը թելադրում են իրենք՝ կողմերը: Զիջումներից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, դա փորձում են կանխել բոլոր կազմակերպությունները: Հենց այդ պատճառով զսպող հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով առաջիկա օրերին Վիեննայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման արդյունքներին: Նա բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում. «Միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից, այնպես որ, դա հնարավոր չէ»,- ասել է նա:
 
Իսկ ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրի խոսքով՝ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում: «Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցություն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել