Շատերին է հայտնի, որ դաջվածքները հնարավոր է՝ անդառնալի վնասներ հասցնեն։ Պարզվում է, որ վտանգավոր կարող են լինել նաև ժամանակավոր դաջվածքները։ Այս աղջիկը՝ Մեդիսոնը, ընտանիքի հետ մեկնել էր Եգիպտոս՝ հանգստի։

Ծովին, ավազին, արևին, ուրախություններին միացավ նաև հինայով ժամանակավոր դաջվածք անելը՝ որպես հիշողություն ուրախ ուղևորության մասին։

Մեդիսոնը և մայրը որոշեցին գոլորշիով դաջվածք անել։

Ամեն ինչ լավ էր մինչև Անգլիա վերադառնալը։ Ալերգիկ ռեակցիայի պատճառով նրա ձեռքն ամբողջությամբ պատվեց հսկայական բշտիկներով։

Պարզվեց, որ սև հինան պարունակում է պարաֆենիլենդիամին, որն ունի թունավոր քիմիական նյութեր։ Այն լինում է կրեմների բաղադրության մեջ, բայց այդ դեպքում՝ չափազանց քիչ քանակով։

Այն մեծ չափաբաժնի դեպքում խնդիր է առաջացնում զգայուն երեխաների մոտ։ Աղջկան ստիպված վիրահատել են։

Զգույշ եղեք և խնայեք ձեր առողջությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել