Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության շրջանակներում Արցախում անցկացվեցին միացյալ զորավարժություններ, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև առկա ռազմական համագործակցության, ինչպես նաև փոխադարձ օգնության շրջանակներում երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակեցում է լինելու: Մեր հիմնական նպատակը հենց դա էր, որ համահավաք զորախումբը ամբողջովին ներդաշնակեցվի, որպեսզի կարողանան միասին գործել, միասին խնդիրներ կատարել, եթե պետք լինի, կարողանան միասին մարտ վարել»,- հայտնեց միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը:

Արցախում և Հայաստանում բազմաթիվ անգամ զորավարժություններ իրականացվել են, բայց երկու երկրների զինված ուժերի համագործակցությամբ՝ որպես միացյալ զորախումբ, առաջին անգամ էին նման մասշտաբի գործողություններ ընթանում:

Զորավարժության ընթացքում ստուգվեցին զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև կատարելագործվեցին նրանց մարտական ունակությունները: Զորավարժությունը ուսուցողական էր նաև լրագրողների համար, ովքեր սովորեցին, թե ինչպես պետք է գործել մարտական գործողությունների ժամանակ: Զորավարժության կրակային օրվանից մեկ օր առաջ ԶԼՄ ներկայացուցիչները նաև հետևեցին նախապատրաստական աշխատանքներին: 

Զորավարժությունները «Օպերացիայի նախապատրաստումն ու վարումը» թեմայով էր, որի ընթացքում մշակվեցին հարձակողական գործողություններ: Զորավարժության սցենարով պայմանական իրավիճակը հետևյալն էր՝ հակառակորդը պայմանականորեն ճեղքել էր մեր առաջնագիծը, և մեր զորախումբը խնդիր ուներ կանգնեցնել հակառակորդին, ստիպել անցնել հապճեպ պաշտպանության և ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը՝ մասնատել, և մաս առ մաս ջախջախել նրան իր իսկ զբաղեցրած շրջանում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել