Ամերիկացի հետազոտողները եզրակացրել են, որ քաղցկեղով հիվանդացության դեպքերի ավելի քան 40%-ը կապված է ռիսկի փոփոխական գործոնների հետ, հետևաբար, կարող են կանխվել: 

Ռիսկի գործոնները ներառում են՝ ծխելը, պասիվ ծխելը, ավելորդ քաշը, ալկոհոլի, կարմիր և վերամշակված մսի օգտագործումը, մրգերի, բանջարեղենի և կալցիումի պակասը, ֆիզիկական ակտիվության պակասը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:

Բացի դրանից՝ կա քաղցկեղի հետ կապված 6 վարակ՝ Helicobacter pylori, հեպատիտ B, հեպատիտ С, հերպեսվիրուս 8 տիպի, պապիլոմավիրուս:

Գիտնականների եզրակացությամբ՝ քաղցկեղի առաջացման մեծ ռիսկը կապված է ծխելու հետ՝ այս գործոնին բաժին է ընկնում բոլոր ուռուցքային հիվանդությունների 19%-ը և մահերի 29%-ը:

Երկրորդ տեղում ավելորդ քաշն է, ինչը կապված է հիվանդությունների դեպքերի 7,8%-ի հետ և մահացու ելքերի 6,5%-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել