Չնայած պանիրը պատկանում է հագեցած ճարպեր պարունակող մթերքների թվին, սակայն այն չի ավելացնում օրգանիզմում խոլեստերինի քանակը:

«Դուբլինի համալսարանի գիտնականների կարծիքով՝ օրական 40 գրամ պանիր օգտագործելը նպաստում է սրտի կաթվածի հավանականության նվազեցմանը»,- գրում է Medical Xpress-ը:

Պանրի սիրահարները նաև չեն բողոքում արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակից: Գիտնականները նաև բացահայտել են, որ ճարպազերծված մթերք օգտագործող մարդկանց մոտ ավելի բարձր է խոլեստերինի մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել