Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Ռոբերտ Պատտինսոնը իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծացել է և պատմել, որ  «Մթնշաղ» ֆիլմի նկարահանումներից հետո ստիպված է եղել  դիմել   հոգեբանի օգնությանը, քանի որ փառքի այն ալիքը, որը բաժին է հասել իրեն, գլխապտույտ է առաջացրել: Բացի այդ, նրան վախեցրել է այն հայտնիների   օրինակը, որոնք կարիերայի ընթացքում «աստղային հիվանդությամբ» են սկսում տառապել:

Պատտինսոնը խոսել է նաև իր զգացողությունների մասին:

«Սկզբում ես կարծում էի, որ երբ անծանոթ մարդիկ սիրեն ինձ, դա կգեղեցկացնի իմ կյանքը, բայց հետո հասկացա, որ սխալվում եմ: Երբ տեսնում ես, որ ճանաչված լինելը չի լցնում այն դատարկությունը, որը կա կյանքում, շատ ավելի դժվար ես համակերպվում իրականության  հետ»,- ասել է նա: Պատտինսոնի խոսքով՝ ամենակարևորը  կյանքի նկատամամբ վերահսկողությունը չկորցնելն է, իսկ հոգեբանն իրեն օգնել է հենց այդ հարցում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել