Panorama.am-ը գրում է.

Արցախ այցելած թուրք 4 մտավորականների նկատմամբ սկսված հետապնդումները ցույց են տալիս, որ Թուրքիան անկարող է հանդուրժել անկախ մտավորականությանը և սատարում է նմանօրինակ վարք դրսևորող Ադրբեջանին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Ադրբեջանի մոլագար ձգտումը՝ Արցախ այցելած մտավորականներին, քաղաքական գործիչներին և լրագրողներին ներառել սև ցուցակում, բնական է՝ պետք է աջակցություն ստանար ավագ եղբոր՝ Թուրքիայի կողմից։  Թուրքիայի այս քայլը երկու հիմք կարող է ունենալ։ Մեկը՝ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, մյուսը՝ հալածել անկախ մտավորականներին։

Այս պարագայում Էրդողանն իր բռնապետական հակումներն ի ցույց է դնում թուրք 4 մտավորականների նկատմամբ, որոնք իրենց ազատ խոսքով, գիտական աշխատանքներով լուրջ խնդիր են ներկայացնում թուրքական պետության համար։ Նրանք անցանկալի են թուրքական պետության համար»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ ազատ խոսքը սահմանափակելու գործում Թուրքիան և Ադրբեջանը կրկնում են միմյանց արատավոր վարքը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել