Գրեթե յուրաքանչյուր ստեղծագործություն ծնվել է որևէ ոգեշնչման հետևանքով։ Ներկայացնում ենք հայտնի կերպարների, որոնց ստեղծվելուն հիմք են դարձել իրական մարդիկ։

Պատրիկ Զյուսկինդի «Պարֆյումերը» գրքի հերոսն իսպանացի սերիական մարդասպան Մանուել Բլանկո Ռոմասանտան է։ Նա մեղադրվում էր 13 հանցագործությունների մեջ, որոնցից 9-ն ապացուցված էին։ Դատարանում նա վստահեցրել է, որ տառապում է այպիսի հիվանդությամբ, որ գիշերը մարդագայլ է դառնում և սպանություններն իրականացրել է այդ վիճակում։

«Երկաթե մարդը» ֆիլմի հերոսը լեգենդար Հովարդ Հյուզն էր։ «Ես միշտ սիրել եմ կարդալ Հովարդ Հյուզի մասին, և որոշեցի մարմնավորել սիրելի կերպարը»,- ասում է դերասան Սթեն Լին։ Այդ դերով հետաքրքրված են եղել բավականին մեծ քանակով հայտնի դերասաններ։

Բժիշկ Այբոլիտի կերպարում Ցեմահ Շաբադն է, որին շատ էին սիրում երեխաները։ Նրանք գալիս էին և իրենց հետ բերում իրենց կենդանիներին։ Չուկովսկին մի օր ներկա գտնվեց նման այցելության և իր մոտ գրառեց․ «Հրաշալի կլիներ նման բժշկի մասին հեքիաթ գրել»։

Ամենահայտնի վամպիր Կոմս Դրակուլայի իրական կերպարը Վալախիայի իշխան Վլադ 3-րդ Բասարաբն էր։ Նա ինքն իրեն անվանում էր Դրակուլա (թարգմանաբար նշանակում է «վիշապի որդի»)։ Նրա մասին պատմում են որպես արյունարբու ղեկավարի։ Նրա մահվան մանրամասները և թաղված վայրը հայտնի չեն։ Դիակն այդպես էլ չեն գտել։

Ռոբինզոն Կռուզոյի կերպարը հայտնվել է շոտլանդացի նավագնաց Ալեքսանդր Սելկիրկի շնորհիվ։ Նա կռվարար բնավորություն ուներ և հերթական վեճից հետո խնդրում է իրեն թողնել մոտակա կղզում։ Այդպես նա հայտնվում է անմարդաբնակ կղզում և ապրում այնտեղ 4 տարի 4 ամիս։ Այդ կղզին այժմ զբոսաշրջիկների սիրած վայրերից է։

«Վերջին սամուրայը» ֆիլմի Նեյտոն Օլգրենի կերպարը եղել է ֆրանսիացի Ժյուլ Բրյունեն։ 1867 թվականին նա ժամանել է Ճապոնիա։ Նա մասնակցել է Խակոդատեի վերջին մարտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել