25-ամյա հարսնացուն, որի անունը Ջեկի Գոնչեր է, կաթվածահարված էր վզից մինչև ոտքի մատները 17 տարեկանից, սակայն նա զարմացրեց բոլոր ներկա գտնվողներին ապշեցնող քայլով։

Լողի հետևանքով նա ծանր վնասվածք էր ստացել։ Բժիշկները վստահեցնում էին, որ աղջիկը երբեք չի քայլի։ Թերապիայի առաջին տարիները նրա համար իսկական դժոխք էին։ Ամբողջ կյանքում սպորտով զբաղված աղջիկը հիմա շարժվել չէր կարողանում։

Նա հավատում էր, որ հարսանիքի օրը հրաշալի տեսք կունենա թեկուզ անվասայլակի վրա, բայց չէր ցանկանում։ Երբ արարողության ժամանակ նա հայտնվեց պապիկի ու մոր հետ, ոչ ոք չզարմացավ, որ աղջիկն անվասայլակին է։

Բայց քիչ անց բոլորը ցնցված մնացին, երբ նա 8 տարի անց վեր կացավ և սկսեց գնալ միջանցքով։   

Չնայած փեսացուն տեղյակ էր անակնկալի մասին, չկարողացավ զսպել արցունքները։ Գրեթե բոլորն էին արտասվում այդ պահին։

Դեռ 1 տարի առաջ նա 30 րոպե չէր կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ հարսանիքի օրը մոտ 6 ժամ դիմացավ։

 

Հարսանեկան պարն իրոք առաջինն էր, քանզի նորապսակները երբևէ չէին պարել։

Նա շարունակում է աշխատել իր վրա, որպեսզի հավերժ հրաժարվի անվասայլակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել