Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը: Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել: Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու:
Հ.Գ. Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար:
Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից:
Возможно, это изображение 4 человека, скутер и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել