Tert.am-ը գրում է.

Ընտանեկան բռնության կանխարգելման գործում մեծ են զբաղվածության, դաստիարակության, կրթության գործոնները: Այս մասին այսօր հայտարարեցին Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները՝ ներկայացնելով Հայաստանում ընտանեկան բռնության արձագանքի և ընկալումների վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները:

«Այս հետազոտությունը կարևոր գործիք կդառնա Հայաստանում գենդերային բռնությանը բազմակողմանի արձագանքի արդյունավետության բարձրացման համար»,- ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը ողջունեց, որ կա մի հարթակ, որի շրջանակում քննարկում են որակական նոր հարցեր: Թանաշյանը նկատեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը 1998թ.-ից եղել է Հայաստանի կառավարության օրակարգում, իսկ ներկայումս ընտանեկան բռնության դեմ տարվող պայքարը որակական նոր փուլ է մտել՝ դրան քաղաքական լուծումներ տալու առումով:

«Հարցին լուծում տալու համար օգտագործվում են մի քանի գործիքներ, որոնցից են օրենսդրական հիմքերը: Դրանք կյանքի կոչելու համար կառավարությունը նախաձեռնություններ է իրականացնում: Օրակարգում ունենք նոր ռազմավարական ծրագիր, որն այս պահին քննարկման փուլում է և դրա գերակա ուղղություններից մեկը ընտանեկան բռնության դեմ պայքարն է»,- ասաց Արմենուհի Թանաշյանը:

Սոցապ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ հասարակության ընկալումները ընտանեկան բռնության երևույթի նկատմամբ փոխվել են, և խոսքը ոչ թե այն մասին է` բռնություն կա թե չկա, այլ դրա կանխարգելման մասին:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել