Գաղտնիք չէ, որ մարմնական մտերմությունը կարևոր դեր է խաղում հարաբերությունների մեջ։ Ցավոք, ժամանակի ընթացքում սեքսը դառնում է ոչ այնքան հաճույք, որքան բնական անհրաժեշտություն։ Միանշանակ, սեքսը զրույցի վերածել չի կարելի, բայց կան արտահայտություններ, որոնք միայն բարելավում են այդ պահը։ Կան արտահայտություններ, որ տղամարդիկ շատ են սիրում լսել անկողնում։ Ի՞նչ կարելի է ասել սեքսի ժամանակ։

«Ես ուզում եմ խենթացնող հաճույք զգալ»․ տղամարդու ականջները դա ընկալում են որպես «արա ինձ հետ, ինչ ուզում ես»։ Տեղին և արդյունավետ է հարաբերություններին լավ ընթացք տալու համար։

«Իրականացրու քո սեքսուալ երևակայությունները»․ դա տղամարդուն հասկացնում է ձեր լիարժեք վստահությունը իր հանդեպ։

«Ինձ դուր է գալիս քեզ զգալ»․ սա ամենահաճելի հաճոյախոսությունն է տղամարդու համար։ Նա դա ընկալում է որպես շնորհակալություն և գոհունակություն։

«Ես հիմա կմեռնեմ հաճույքից»․ տղամարդը սա հաճելիորեն է ընկալում և շարունակում ավելի մեծ հաճույքով։

«Ես ուզում եմ քեզ»․ սա ամենատարածված և ամենաազդեցիկ արտահայտություներից է։ Սա կարելի է անել ոչ միայն անկողնում, այլև մարդաշատ վայրում, դրսում։ Սա լսելիս տղամարդը համոզվում է կապվածության հարցում, և շատ տղամարդիկ սիրում են, երբ ամեն ինչ սկսվում է կնոջ նախաձեռնությամբ։

Երկու հոգու աշխարհը հասկանալի է միայն այդ երկուսին։ Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ ինքդ կարող ես ավելի հստակ իմանալ, թե սիրեցյալդ ինչ կցանկանա լսել քեզնից։ Կարևորը սեփական ցանկությունները չթաքցնելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել