Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հայտնի ռեփեր Ջեյ Զին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է այն, ինչի մասին մոտ մեկ տարի առաջ գրում էին գրեթե բոլոր արևմտյան լրատվամիջոցները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա ռեփերն ասել է, որ դավաճանել է կնոջը՝ երգչուհի Բեյոնսեին, ինչից հետո իրենք հայտնվել են ամուսնալուծության շեմին:

Պարբերականը հիշեցնում է, որ երբ նախորդ տարի Բեյոնսեն ներկայացրեց «Lemonade» ալբոմը, երգերից մեկի միջոցով փորձեց ակնարկել, որ Ջեյ Զին իրեն դավաճանել է ոմն «Բեքիի» հետ: Դրանից հետո Ջեյ Զին ներկայացրեց «4:44» ստեղծագործությունը, որում ներողություն էր խնդրում իր 2-րդ կեսից: Այդ ամենը հիմք հանդիսացավ միլիոնավոր երկրպագուների ու լրատվամիջոցների համար ենթադրելու, որ Ջեյ Զին իսկապես դավաճանել է: Այնուհանդերձ՝ ամուսինները երբևէ հրապարակավ չեն խոսել այս թեմայի շուրջ: Սակայն նոր հարցազրույցում Ջեյ Զին անկեղծացել է:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել