Tert.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել իտալական Libero պարբերականին, որի ժամանակ խոսել է Ղրիմի մասին՝ ասելով, որ այս թեման կարելի է մեկընդմիշտ փակված համարել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Հիշեցնեմ, որ խոսքը Ղրիմի բնակիչների ազատ, ժողովրդավարական կամարտահայտման մասին է, որոնք գիտակցված ընտրություն են արել խաղաղության և բարգավաճման օգտին: Ինքնորոշման իրավունքի իրականացման այս ձևն Ուկրաինայում 2014 թվականի փետրվարին իրականացված հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ազգայնական-ծայրահեղական տարրերի տարածման դիմաց ժողովրդի՝ կենսական կարևորություն ունեցող շահերի պաշտպանության միակ հնարավոր միջոցն էր», - ասել է նախարարը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել