«2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և  ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծա­ռայող: 46 զինծառայողներից 29- ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային: Ար­ձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 29-ը՝ ԼՂ-ում: Իսկ եթե այս 46 դեպքին գումարվում են նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների զոհերը, ապա դեպքերի քանակը հատում է 56-ի շեմը: Բանակի խնդիրնե­րով զբաղվող «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հա­մար 56 դեպքը շատ է, բայց պա­տերազմական վիճակում գտնվող երկրի համար հասկա­նալի է:
 
«Ցավում եմ, որ 11 ամսվա մեջ 56 կորուստ ունենք, բայց քա­նի Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, մենք կունենանք նոր կորուստ­ներ: Ես վախի զգացողություն ու­նեմ, որ գնալով զոհերի թիվը կա­ճի»,- «ժամանակ»-ի հետ զրույ­ցում ասաց տիկին Խաչատրյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել