«Այսօր կառավարությունն իր նիստում գազի վերաբերյալ երկու որոշում է հաստատելու: Որոշում­ների համաձայն՝ պետք է Հայաստանի և Ռուսաստանի կառավա­րությունների միջև 2013թ. տեղի ունեցած հայտնի գործարքի՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին 20 տոկոսն էլ «Գազպրոմին» տալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարվեն: Ընդ որում՝ նույն որոշումը պետք է ընդունի նաև ՌԴ կառավարությունը: Արդեն հե­տագա արձանագրություններում նշվում է, որ համաձայնագրի կե­տերից մեկում 2017թ. նոյեմբերի 1-ը պետք է փոխել 2018թ. նոյեմ­բերի 1-ը ժամկետով: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գազի գնին: Երկկողմանի այս որոշում­ներով ՌԴ-ն ՀՀ-ին մատակարար­վող գազի գինը հաջորդ տարվա համար թողնում է անփոփոխ՝ 1000 խորանարդ մետրի համար 150 դոլար»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել