Շատ ծնողներ են աշխատանքի պատճառով դիմում դայակի օգնությանը, սակայն նրանցից բոլորը չեն, որ կարող են հստակ տեղյակ լինել, թե ինչ է կատարվում իրենց բացակայության ժամանակ։

Վերջերս Սիդնեյում սարսափելի դեպք գրանցվեց։ Տեղեկություն եղավ, որ ամուսինները, որոնք դայակ էին աշխատում, խոստովանել են 17 ամսական երեխայի հանդեպ կատարած սեռական բռնությունը։ 

Զույգն աշխատում էր այդ ընտանիքում 2017 թվականի փետրվարից մինչև նոյեմբեր։ Քրենդալները տանում էին երեխային իրենց տուն, և Ջասթինը բռնաբարում էր աղջկան ու նկարահանում այդ ամենը։

Մի քանի ամիս տևեց այդ մղձավանջը։ Եվ հայտնի չէ՝ որքան կշարունակվեր, եթե տղամարդը սխալ թույլ չտար։  Նա սխալմամբ լուսանկար ուղարկեց հարևանին՝ բռնության տեսարանից։ Հարևանը ճանաչել էր երեխային և դիմել ոստիկանություն։

Ոստիկանները, տունը խուզարկելով, վերջում Ջասթինի հեռախոսից գտան լուսանկարների մի ամբողջ շարք։

«Այո, մենք հաճախ էին սեքսով զբաղվում երեխայի ներկայությամբ և մասնակցությամբ, բայց ամուսինս այդ ժամանակ թմրանյութեր էր ընդունում և հաջորդ օրը ոչինչ չէր հիշում»,- խոստովանել է նրա կինը։

28-ամյա տղամարդը մանկական պոռնոգրաֆիայի տարածման, երեխայի հետ սեռական կապի և բռնության մեղադրանքներով ստացավ 30 տարվա ազատազրկում։ Նրա կինը դատապարտվել է դեռևս 15 տարվա ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել