Անչափահաս աղջկան ֆիզիկական և սեռական բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ ընթացակարգի համաձայն նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ կինը նվաստացնում, մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։

Պարզվել է նաև, որ նրա ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է երկու աղջիկ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել