«Ժամանակ»-ը զրուցել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ: Ներկայացնում ենք հատված:
 
-Պարոն Վասաձե, նոյեմբերի 24-ին  Հայաստանն  ու Եվրամիությունը ստորագրեցին Շրջանակային  համաձայնագիրը: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ կտա այն Հայաստանին:
 
-Դա Հայաստանի համար առաջին հերթին հնարավորություն է: Ինչպես արդարացիորեն նշել է հայ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ դա համաձայնագիր է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ձեր երեխաների ու թոռների համար: Այդ առումով ես շատ կարևոր եմ համարում համաձայնագրի ստորագրման փաստը: Համաձայնագիրը տալիս է հնարավորություն, ցանկացած հնարավորությունից օգտվել է պետք: Հիմա խնդիրն այն է, թե Հայաստանը որքանով կկարողանա օգտվել այդ հնարավորությունից:
 
-Խնդիրն այս առումով Հայաստա՞նն է, թե՞ այն հանգամանքը, որ Մոսկվան հետագայում կարող է թույլ չտալ օգտվել այդ հնարավորությունից և իմպլեմենտացնել համաձայնագիրը:
 
-Հասկանո՞ւմ եք ինչն է հարցը: Իհարկե, չպետք է թերագնահատել Մոսկվայի դերը, բայց և չափազանցնել էլ հարկավոր չէ: Արդյոք Մոսկվա՞ն է մեղավոր, որ մեզ մոտ, ձեզ մոտ կոռուպցիայի ցուցանիշը բարձր է, անբարեխիղճ պաշտոնյաներ են, կամ այն, որ պետական համակարգում ինչ-որ մեկը վատ է աշխատում, մեղավորը Մոսկվա՞ն է, թե՞ հենց այն մարդիկ, որ իրենց հայրենիքն այն­քան էլ շատ չեն սիրում, որպեսզի բարեխղճորեն ծառայեն նրան: Այդ պատ­ճառով ես կարծում եմ, որ խնդիրը, մեծ հաշվով, Մոսկվան չէ:
 
Իհարկե, Մոսկվայի հարցն էլ կարող ենք առանձին քննարկել: Ռուսաս­տանն առաջ է քաշում իր նախագիծը, բայց այս պահի դրությամբ փաստ է, որ համաձայնագիրը ստորագրված է: Հիմա ամեն բան կախված է քաղա­քական գործիչներից, հասարակական սեկտորի ներկայացուցիչներից, նաև լրագրողներից և ոչ այդքան շատ Մոսկվայից:
 
-Ի՞նչ եք կարծում՝ այս 4 տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որ հիմա Եվրամիության հետ համա­ձայնագրի ստորագրումը Հայաս­տանի համար հնարավոր դարձավ, իշխանությունները նույնն են մնացել, երկրի վիճակն էլ առանձ­նապես չի լավացել:
 
-Սկսենք նրանից, որ այն, ինչի մա­սին մենք խոսում ենք և Ասոցացման համաձայնագիրը տարբեր բաներ են: Այն ժամանակ խոսքը փաստացիո­րեն քաղաքական վեկտոր ընտրելու մասին էր: Իսկ այժմ Արևելյան գոր­ծընկերության շրջանակներում Հա­յաստանը ցանկություն հայտնեց, Եվ­րամիությունն էլ նպաստեց նրան, որ Հայաստանի քաղաքացիական ու քաղաքական չափանիշները համապատասխանեցվեն եվրոպական չա­փանիշներին: Եկեք ուղիղ խոսենք, եվրոպական չափանիշները ամենա­լավն ու ամենաէֆեկտիվն են, այդ պատճառով էլ Հայաստանը շատ բնական ցանկություն է հայտնել: Իհարկե, Ասոցացման համաձայնագիրը շատ ավելի կարևոր ու որակով փաստաթուղթ է, այն նախատեսում է Եվրամիության ահռելի շուկան:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել