Արքայազն Հարրին նշանվել է ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Այս մասին հայտնում է Քենսինգթոնյան պալատի ինսթագրամյան էջը:

«Ձերդ Արքայական Մեծությունը և օրիորդ Մարքլը նշանվել են Լոնդոնում այս ամսվա սկզբին: Արքայազն Հարրին այս մասին հայտնել է Ձերդ Մեծություն Թագուհուն և իր ընտանիքի մյուս մտերիմ անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արքայազն Հարրին ստացել է նաև իր հարսնացուի ծնողների օրհնությունը:

Հարսանիքը տեղի կունենա 2018 թ. գարնանը: Արարողության օրն ավելի ուշ կհայտարարվի: Ամուսինները կապրեն Քենսինգթոնյան պալատի Նոթինգհեմ քոթեջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել