«Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը և նրա ընտրյալը՝ Էմմա Ռիս-Ջոնսը, ցանկանում են, որպեսզի իրենց հարսանիքին երգի Բեյոնսեն։ Զույգը R’n’B-ի հայտնի կատարողին առաջարկել է ավելի քան 1.5 մլն դոլար»,- հայտնում է The Sun պարբերականը։

Բեյլն ու Ռիս-Ջոնսը ծրագրում են հարսանիք անել երկու անգամ՝ Հարավային Ուելսում և, ենթադրաբար, Իտալիայում, որտեղ էլ կարող է ելույթ ունենալ Բեյոնսեն։ Ֆուտբոլիսի ընտանիքին մոտ աղբյուրների խոսքով՝ Բեյլի ներկայացուցիչներն ակտիվորեն զբաղվում են երգչուհու հետ բանակցություններով։

Էմման ու Գարեթը ծանոթացել են Քարդիֆում դեռևս դեռահասության տարիքում։ Անցած տարի՝ 27-ամյակի օրը, հարձակվողն առաջարկություն էր արել։ Զույգն արդեն 2 երեխա ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել