Երազող ու երազանքների մասին երգող Արամ Ավագյանի հեղինակային երեկոն երեկ Մարզահամերգային համալիրի դահլիճում համախմբել էր մարդկանց, ովքեր հնչեցրին Արամի ու իրենց երազանքների մեղեդին: Հանդիսատեսը մոտ 2 ժամ հնարավորություն ունեցավ վայելելու մի  երգահանի ստեղծագործություններ, ով տասնյակ հիթեր է նվիրել հայ երգարվեստին: Նրա ՝ երազանքների, հուշերի ու սիրո մասին երգերը մինչև այսօր էլ սիրված են ու սպասված: Երեկոյի ուշագրավ մանրամասները՝ BlogNews.am-ի անդրադարձում:

«Իմ լուսին» աստղային երեկոն վարում էին հաղորդավարներ Արտյոմ Կարապետյանն ու Սիմա Բաղդասարյանը, ովքեր մեղեդային կատարումները պարբերաբար ընդմիջում էին գեղեցիկ պատմություններով:

Ժամանակի ու տարածության մեջ նույն երազողը մնացած Արամ Ավագյանի հաշվետու համերգին ելույթ ունեցավ շոու բիզնեսի գրեթե ողջ աստղաբույլը՝ Քրիստինե Պեպելյանը, Նունե Եսայանը, Սոնա Շահգելդյանը, Լիաննան, Սևակ Խանաղյանը, Էրիկը, Նարեկ Բավեյանը, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Անի Քրիստին, Լուսինե Պողոսյանը, Աղասին, Տաթև Ասատրյանը, ինչպես նաև Արամի՝ Նահանգներից ժամանած պրոդյուսեկան խումբը՝ «Գիտրին»: Կոմպոզիտորը նաև գեղեցիկ երգ կատարեց դստեր՝ Լիա Ավագյանի հետ: Դահլիճում ընկերներից բացի նստած էին նաև Արամի կինն ու կրտսեր դուստրը` Սոֆին։ 

IMG_ (34)IMG_ (8)IMG_ (11)IMG_ (17)IMG_ (16)Ռոմատիկ երեկոն ունկնդիրների մոտ արթնացրեց հույզեր ու էմոցիաներ: Երգեր, որոնք հիշեցրին և՛ առաջին համբույրը, և՛ առաջին ժամադրությունը: Երբ Արամը հայրենիքում ակտիվ ստեղծագործում էր, մեկը մյուսի հետևից հիթեր էին ծնվում: Յուրաքանչյուր երգ, որ դառնում էր հիթ, մեծ հաջողություն էր բերում արտիստին:

Կարոտի ու սիրո ձոն. 90-կաններին կար մի երգ, որը դարձավ փոփ մշակույթի ամենատպավորիչներից մեկը: Առանց չափազանցության՝ «Մայրիկ»-ը մտավ բոլորի սրտերի մեջ ու ապրում է մինչ օրս: Արամը դա գրել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց անմիջապես հետո: Քրիստինե Պեպելյանը պատահական չհամարեց, որ «Մայրիկ»-ը  պետք է լիներ հենց այդ երկրում. «Այսօր ընկերս երջանիկ է: Արտիստի համար ամենակարևոր ու մեծ գնահատանքն այն է, որ նրան հիշում են, չեն մոռացել: Շատ ուրախ եմ, որ մեր ընկերն այսօր մեր կողքին է։ Շատ կարոտած ենք: Միայն մեր աշխատանքային կյանքը չէ, որ կապում է մեզ. մենք արդեն երկար տարիներ մտերիմ ենք նաև ընտանիքներով»:

IMG_ (45)IMG_ (46)

IMG_ (31)IMG_ (47)IMG_ (49)Արամ Ավագյանը ժամանակի և տարածության մեջ մնացել էր նույն երազողը: Նրա երազանքները վերածվել էին խոսքերի, ու երգիչները պատմում էին իրենց պատմությունները մեղեդու և խոսքի միջոցով: Համերգը կարևոր էր նաև այնքանով, որ կոմպոզիտորը հանդիսատեսին ներկայացրեց նաև նոր ստեղծագործություններ Քրիստինե Պեպելյանի ու Սևակ Խանաղյանի շուրթերով:

Երեկոյի ընթացքում հատուկ հնչեցին նաև այն հեղինակների անունները, որոնց հետ տարիների ընթացքում Արամը համագործակցել էր՝ Անիտա Հախվերդյան, Սրբուհի Ստամբուլցյան, Արթուր Սաֆարյան, Ավետ Բարսեղյան,  Սաթենիկ Թորոսյան, Գևորգ Եղիազարյան: Նրանք ոչ միյան պարզապես հեղինակներ են, այլև Արամի ընկերներն ու նրա հույզերը կիսողները կամ պարզապես ռոմանտիկներ:

IMG_ (54)IMG_ (56)IMG_ (60)IMG_ (58)

Երբ երևանյան գիշերը զարդարում էր մեծ ու գեղեցիկ լուսինը, նույն ադ ժամանակ համերգասրահ ներխուժեց լուսնային տրամադրությունը, և Արամը բոլորին տարավ դեպի Լուսին:

Արամի ստեղծագործություններն ապրում են ժամանակի մեջ ու պատմում ժամանակի մասին: Համերգը եզրափակվեց մի երգով, որը վաղուց դարձել էր կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի հիմնը: «Հայաստան աշխարհ» երգը ոչ միայն Արամին, այլև շատ արտիստների հաջողություն բերեց, ովքեր ներկայացան այս երգով բազմաթիվ երաժշտական փառատոնների և պատվով հնչեցրին Հայաստան անունը: Ու եթե ժամանակը չլիներ այդքան դաժան, գուցե երեկ բեմում հնչեր նաև Վարդուհի Վարդանյանի անունը:

Հանդիսատեսից յուրաքանաչյուրը դեռ երկար չի մոռանա էմոցիոնալ ու ռոմանտիկ հանդիպումն անցյալի հետ:

IMG_ (71)IMG_ (72)IMG_ (64)IMG_ (66)IMG_ (55)IMG_ (51)IMG_ (43)IMG_ (46)IMG_ (39)IMG_ (35)IMG_ (30)IMG_ (27)IMG_ (21)IMG_ (19)IMG_ (2)IMG_ (20)IMG_ (3)IMG_ (1)IMG_ (4)IMG_ (6)Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել