168․am-ը գրում է

Վաշինգտոնի՝ Ուղեղի հետազոտության իստիտուտի գիտնականները պարզել են, որ ուղեղի ծերացումը եւ ճանաչողական ունակությունների նվազումը կապված է թիթեղիկների կուտակման եւ նյարդաթելիկների հանգույցների առաջացման, ինչպես նաեւ գեների ակտվիության փոփոխման հետ: Այս մասին հաղորդվում է MedicalXpress կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

Հետազոտողները վերլուծման են ենթարկել 65-90 տարեկան 107 տարեց մարդկանց ուղեղի նմուշները: Նյարդային հյուսվածքների գունավորումը տիոֆլավին T դեղին ներկանյութի միջոցով թույլ է տվել հայտնաբերել մեծ քանակությամբ ամիլոիդային թիթեղիկներ՝ բետա-ամիլոիդների պեպտիդների կուտակումներ, որոնք կապված են Ալցհայմերի հիվանդության զարգացման հետ, եւ պրոտեինային միահյուսված թելիկներ (նյարդաբրիլյար հանգույցներ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել