2010-2015 թվականներին դեպրեսիայի հետևանքով ինքնասպանություն գործած դեռահասների թիվը 33%-ով ավելացել է։ Ուսումնասիրություն է կատարվել՝ հասկանալու այս ամենի պատճառները։

Այդ ժամանակահատվածում դպրոցներում ոչ մի տեսակ փոփոխություններ չեն եղել, տնտեսության կամ ֆինանսական առումով՝ ևս։ Տարատեսակ ուսումնասիրության արդյունքում մեղավորության հիմնական մասը սմարթֆոններն են կազմում։ 2012-ին դեռահասների շրջանում կտրուկ աճեց սմարթֆոն օգտագործողների քանակը, և հենց այդ ժամանակահատվածի հետ է համընկնում ինքնասպանության թվի աճը։

Բացի դրանից՝ գիտնականները գտնում են դեպրեսիայի և համացանցային համակարգում երկար ժամանակ անցկացնելու մեջ ընդհանրություններ։ Նրանք համոզված են, որ համացանցում, հատկապես սոցկայքերում երկար ժամանակ անցկացնելը հանգեցնում է դեպրեսիայի, ապա դեպրեսիան հանգեցնում է այդ ժամանակի երկարացման։ Դեռահասների մոտ դեպրեսիան վտանգավոր է այնքանով, որ մեծ է ինքնասպանության հավանականությունը։

Սմարթֆոնները խլում են մարդկանց հետ իրական շփումը և շատ հաճախ կրճատում քունը։ Իսկ խախտված քունը հիմնականում առաջացնում է բացասական զգացումներ և նյարդայնություն։

Իհարկե, դեպրեսիան և ինքնասպանությունն ունենում են նաև հոգեբանական այլ պատճառներ, սակայն սմարթֆոններն ավելի են սրում իրողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել