Ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Ահազանգ էր ստացվել բնակարանոմ տվյալ կնոջ ինքնասպանություն գործելու վերաբերյալ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն է սկսվել՝ պարզելու մահվան հանգամանքները: Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեց Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել