Գաղտնի կազմակերպությունները մարդկանց գիտակցության մեջ ասոցացվում են անիրավության, չարության հետ: Սակայն իրականում եղել են նաև այնպիսինները, որոնք հսկայական օգուտ են բերել մարդկությանը: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Ազատության հետնորդներ

«Ազատության հետնորդները» հայրենասիրական խմբավորում էր, որը գործում էր ԱՄՆ-ում և որի հիմնական գործառույթը բրիտանացի զավթիչների դեմ պայքար մղելն էր: Գաղտնի այս կազմակերպության ամենահայտնի անդամներից էին Սեմուել Ադամսը, Պոլ Ռեվերը, Բենեդիկտ Առնոլդը և այլք: Թվարկված անձինք հսկայական դեր են ունեցել Ամերիկայի՝ գաղութացումից խուսափելու հարցում:

Արքայական  հասարակություն

Արքայական հասարակությունը ձևավորվել է Լոնդոնւըմ 1660 թվականին: Այս ժամանակաշրջանում մարդիկ կարծում էին, թե գիտական զարգացումը հասել է իր գագաթնակետին, և այլևս անհնար է նոր գյուտեր անելը: Իրավիճակն այնքան էր սրվել, որ տեղի գիտական ակադեմիաները խոչնդոտում էին գիտնականներին՝ ներկայացնել իրենգ հայտնագործությունները: Հենց այս ժամանակ էր, որ Արքայական հասարակությունը սկսեց սատարել գիտնականներին  և տարածել նրանց աշխատանքները աշխարհով մեկ: Այս կազմակերպության անդամներն էին Սթիվեն Հոքինգը, Ալբերտ Էյնշտեյնը, Ալան Թուրինգն ու այլք:

Ֆրանսիական ընդդիմություն

Ֆրանսիական ընդդմությունն սկսել է գործունեություն ծավալել 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիներից սկսած: Սրա անդամներն անդադար պայխարում էին նացիստական ռեժիմի դեմ Ֆրանսիայում: Կազմակերպության առաջնորդը հանրահայտ Շառլ դը Գոլն էր: Սակայն 100,000-անոց խմբի գերակշիռ մասը 1944 թ. ձերբակալվեց և նացիստական ռեժիմի անկումից հետո համարվեց անհետ կորած:

Սպիտակ տղաներ

Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 18-րդ դարում Իռլանդիայում: Անդամները հանդգնորեն պայքարում էին հասարակ գյուղացիների իրավունքների պաշտպանության համար: Պարբերաբար նոր օրենքներ հրապարակող Սպիտակ տղաներն ուշադիր կերպով հետևում էին, որ իշխանության ներկայացուցիչները բարեխղճորեն իրագործեն դրանք: Երբեմն դիմում էին բռնության, սակայն դա անում էին միայն հանրային շահն ապահովելու նպատակով:

Թաց առնետների միություն

Կազմակերպության անվանումը դիտարկելով մեզ մոտ բացասական տպավորություն կարող է առաջանալ, սակայն դրա ծավալած գործունեությունը ճիշտ հակառակն է ապացուցում: Թաց առնետների միության անդամները նպատակ ունեին աջակցելու նորաթուխ արվեստագետներին: Նրանք սատարել են բազմաթիվ հանրահայտ աստղերի: Միության ամենաակնավոր ներկայացուցիչե Չարլի Չապլինն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել