Panorama.am-ը գրում է.

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Այն հանդիսանում է ՀՀ կողմից իրականացվող «և-և»-ի քաղաքականության կարևոր ձեռքբերում և, փաստացի, հաստատում է, որ ինտեգրացիոն գործընթացների համադրման մոդելն իրատեսական է և արդարացված:

Այսպես գնահատեց «Panorama.am»-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ-քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝  անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:

«Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը փոխարինելու է դեռ 1999թ.-ին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին և ունի ռազմավարական նշանակություն: Այն սահմանում է ՀՀ-ԵՄ համագործակցության բավական լայն դաշտ՝ ստեղծելով ոլորտային աննախադեպ փոխգործակցության հնարավորություն»,- նշեց քաղաքագետը և ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը դեռ ընդամենը սկիզբն է:

«Բավական կարևոր է նաև Համաձայնագրի արագ և արդյունավետ կյանքի կոչումը: Այս առումով  թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմը պետք է ցուցաբերի անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր: Այս համատեքստում կարևոր դերակատարում են ստանձնելու ստեղծվելիք այն մարմինները, որոնք պատասխանատու են Համաձայնագրի իրականացման գործընթացի համար (Գործընկերության խորհուրդ, Խորհրդարանական գործընկերության կոմիտե և այլն)»,- նշեց Ն.Մինասյանը:

Անդրադառնալով համաձայնագրի տեքստում կարևոր շեշտադրումներին քաղաքագետը ընդգծեց, որ դեռ մինչև գագաթնաժողովը բավական ակտիվ քննարկվում էր, որ եզրափակիչ հայտարարության նախապատրաստական փուլում ձևակերպումների ընտրության հետ կապված որոշակի դժվարություններ կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել