168.am-ը գրում է

Android գործառական համակարգով աշխատող սմարթֆոնների մեծամասնությունը տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ գտնվելու վայրի մասին եւ դրանք ուղակում մշակողին՝ Google ընկերությանը: Դա տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ սմարթֆոնի վրա գեոլոկացիայի օպցիոնն անջատված է, տեղեկացնում է BBC-ին:

Quartz նորությունների կայքը հաղորդել է, որ Android-ի հիմքի վրա աշխատող հեռախոսները տեղեկատվություն են հավաքել շարժական կապի մերձավոր բազային կայանների մասին, որոնք օգտագործվում են շարժական ազդանշանի հաղորդման համար, եւ այդ տեղեկատվությունը փոխանցել են Google-ին:

Հանուն անձնական տեղեկատվության գաղտնիության հանդես եկող ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ Google-ը «դավաճանել է իր օգտատերերին»: Quartz-ի հրապարակմանն ի պատասխան Google-ը հայտնել է, որ օգտատերերի գտնվելու վայրի վերաբերյալ հաղորդված տվյալները չեն պահպանվել ընկերության սերվերներում, եւ արդեն խոստացել է փոփոխություններ մտցնել Android համակարգում՝ գեոլոկացիոն տվյալների հաղորդումը դադարեցնելու համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել