168.am-ը գրում է.

Սինգապուրի իշխանությունները հայտարարել են ավտոբուսային մի քանի երթուղիների գործարկման մասին, որտեղ աշխատելու են ինքնակառավարվող մեքենաներ: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է BBC News-ը:

Նշված պլանի համաձայն, ուղերթերը կբացվեն 2022 թվականին եւ կընդգրկեն քաղաքի երեք շրջաններ: Անվարորդ ավտոբուսները կտեղավորեն ավելի քիչ մարդկանց, քան դրանց նախորդները: Այդ ավտոբուսների երթուղիների երկարությունը թույլ կտա հասնել մինչեւ մոտակա ավտոբուսային կանգառներ եւ երկաթուղային կայարաններ: Դրանք աշխատելու են տրանսպորտային ցանցի քիչ ծանրաբեռնված ժամերին:

Սինգապուրի տրանսպորտի նախարար Խո Բուն Վանն ասել է, որ նոր ավտոբուսները նախատեսված են առաջին հերթին տարեցների եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Հետագայում պլանավորվում է ավտոբուսների կանչի ծառայություն գործարկել շարժական հավելվածների միջոցով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել