Երկար ու ձիգ, ուշի-ուշով հետևելով զինապարտության օրինագծի հետ կապված քննարկումներին՝ կուզեմ իմ անձնական կարծիքն արտահայտել մի քանի ուղղություններով։
Այն, որ պետք է բոլորը ծառայեն, դա սահմանադրական պարտք է, և որևե մեկն իրավունք չունի ոչ սահմանադրորեն ազատվել: Այսինքն՝ բոլորն էլ պետք է ծառայեն, ոչ թե գրանցված լինեն որպես ծառայող, ոչ թե տան մոտ ծառայեն, ոչ թե հիվանդ ձևակերպվեն, այլ ուղակի ազնվորեն ծառայեն: 
1. Ծառայելը տղամարդու համար պարտադիր է, ես միայն ժամկետին եմ դեմ։ Կասեի, որ երկու տարին է շատ, բայց ոչ թե ազատվել ուսանող լինելու պատրվակով: 
2. Ուսման հետ կապված նպատակասլացությունն էլ ավելի ուժեղանում են ծառայելով ու ծառայությունից հետո: Ինչպես նաև կողմնորոշումը հստակեցվում է: 
3. Այն, որ ծառայությունից հետո չեն շարունակում ուսումը, պետք չի կապել ծառայության ընթացի հետ:
4. Մեծամեծ շատերը կան, որոնք բուհ են դիմել հենց ծառայությունից հետո, և ստատիստիկան ցույց է տվել, որ ծառայած գիտնականներն ավելի պարկեշտ ու պարտաճանաչ են համարվել: 
5. Պահպանողական ընտանիքների կազմում ավելի շատ են ծառայություն անցած երիտասարդները: 
6. Իսկ չբացառելու սկզբունքից ելնելով՝ եթե կան բացառիկ երիտասարդներ, որոնք իրականում մինչև բանակային տարիքն ավարտում են բուհը, ապա նրանք այսպես, թե այնպես արդեն կհամալրվեն կարևորագույն ոլորտներում, որտեղ արդեն իրենց համար երաշխավորներ կգտնվեն: 
Հիմա եթե ասենք, թե ծառայությունն ընդհանրապես բացասական չի ազդում ուսման վրա, ապա դա ևս արդարացի չէ, սակայն համեմատականները ցույց են տալիս, որ ծառայելը չծառայելուց շատ օգուտների է բերում՝ սկսած ընտանիք կազմելուց, ուսում ստանալուց, վերջացրած աշխատելով: 
Այլ հարց է, որ բանակում պետք է հնարավորություն ունենան զինծառայողները, որոնք հստակ կողմնորոշում և մասնագիտություններ են ընտրել, ճիշտ տեղաբաշխվելու զորամասերում և ստորաբաժանումներում, որպեսզի հետընթաց չապրի տվյալ երտիտասարդն ուսման մեջ: 

ՀԳ. Հարգելով երիտասարդ ակտիվիստ տղաների կարծիքն ու կողմնորոշումը, որ, իհարկե, արժանի է լրացուցիչ արժանավայել քննարկումների, իմ կարծիքն է, որ ծառայելը ճիշտ է, իսկ սովորելուց հետո երեք տարին՝ սխալ: 
Ես անձամբ մինչ բանակն ընդունվել եմ, բայց բանակից հետո ուրիշ մասնագիտություն ընտրել։ 
Բարի ծառայություն մեր բոլոր տղաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել