Panorama.am-ը գրում է.

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը:

Ամսագրի տվյալների համաձայն՝ վարկանիշը գլխավորում է  22-ամյա  ամերիկուհի Քենդալ Ջենները, որը մեկ տարում  վաստակել է 22 մլն դոլար:

15 տարի առաջին հորիզոնականը գլխավորել է 37-ամյա բրազիլուհի Ժիզել Բունդհենը: Այժմ մոդելը հայտնվել է երկրորդ տեղում՝ վաստակելով 17,5 մլն դոլար:

Երրորդ տեղը զբաղեցրել է 31-ամյա Քրիսսի Թեյգենը՝ 13,5 մլն դոլարով: Սա 31-ամյա ամերիկուհու դեբյուտն Է Forbes-ի վարկանիշում:

Ըստ Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում հայտնվել են 36-ամյա բրազիլացի Ադրիանա Լիման (10,5 մլն դոլար), ամերիկուհի Ջիջի Հադիդը և բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին (9,5-ական մլն դոլար), ամերիկացի  Քառլի Քլոսը (9 մլն դոլար): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել