Panorama.am-ը գրում է.

Սիրիական Հալեպը գրոհայիներից ազատագրելուց հետո քաղաքի հնագույն մասում բացվել է պատմական ծածկված շուկան՝ Խան Ալ-Շունէն: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Այն Հին Հալեպի ամենամեծ շուկաներից մեկն է, որը գտնվում է Հալեպի բերդի մոտակայքում: Զբոսաշրջության նախարարությունն այն օգտագործում էր որպես ավանդական արհեստների և ձեռագործ արվեստի կենտրոն-շուկա: Շուկան կառուցվել է 16-րդ դարում: Շուկայի որոշ հատվածներում դեռ մնում են պայթյունների հետևանքով բռնկված հրդեհների հետքերը: Շուկայի բացումը վերածվել է իսկական տոնակատարության՝ երաժշտություն, պարեր, ժապավեն կտրել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել