Մի գեղեցիկ օր տերը նկատում է, որ իր շունը մի քանի ժամով փախչում է անտառ, իսկ հետո հանգիստ վերադառնում։ Սկզբում ուշադրություն չի դարձնում․ հետո, նկատելով, որ դա սովորություն է դարձել կենդանու մոտ, որոշում է հետևել նրան։

Պարզվում է՝ շունը անտառում աղվես է գտել և ամեն օր վազում է այնտեղ՝ նրա հետ խաղալու։ Սկզբում տերը վախենում է գիշատչից ու փախչում, բայց հաջորդ առավոտ որոշում է վերցնել ֆոտոխցիկը և վերադառնալ անտառ։ Նա լուսանկարում է կենդանիների խաղը, որոնք իրեն չէին էլ նկատել։ Հետո որոշում է չխառնվել վայրի բնության հարցերին և չխանգարել նրանց։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել