Ատամնաբույժին հաճախ այցելելը շատ օգտակար է առողջության համար, բայց երբեմն հարմար չէ մեր գրպանին։ Այնպես որ, եթե գումարային խնդիրներ ունեք, բայց պետք է ատամների նստվածքը հեռացնել տնային պայմաններում, այս տարբերակները ձեզ կօգնեն։

Տարբերակ 1․ կենտրոնանում ենք ատամների մաքրման գործողության վրա

Ատամները պետք է մաքրել ճիշտ․ հակառակ դեպքում՝ օգուտ այդ գործողությունից չի լինի։ Խոզանակը մաքրելու ընթացքում պետք է պահել 45 աստիճան անկյան տակ՝ դեպի լինդը։

Տարբերակ 2․ սննդային սոդա

Ատամների խնամքի ավանդական այս տարբերակը շատ արդյունավետ է, բայց ամսվա մեջ մեկ անգամից ավել խորհուրդ չի տրվում, որովհետև կարող է վնասվել ատամի էմալը։ Խոզանակի վրա պետք է լցնել մի քիչ սոդա և նրբորեն մերսելով մաքրել ատամները։ Կարելի է ավելացնել նաև մի քիչ աղ։

Տարբերակ 3․ խնձորի քացախ

Խնձորի քացախը ևս ատամների նստվածքի մաքրման լավ միջոց է, որը կրկին ամսվա մեջ մեկ անգամից ավել չի կարելի կիրառել։ Խոզանակը լավ թրջեք քացախով, ապա սկսեք մաքրել ատամները։ Հետո լավ ողողեք բերանի խոռոչը էմալի վնասվելուց խուսափելու համար և, իհարկե, լավ լվացեք խոզանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել