Armtimes.com-ը գրում է.

ՌԴ-ում 2018 թ-ին սպասվող նախագահական ընտրություններին որպես թեկնածու վեցերորդ անգամ առաջադրվել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեքշաբթի խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը: Նրա խոսքով, իրենց կուսակցության Պետդումայի խմբակցության նախագահկության նիստին որոշում է կայացվել ՌԴ նախագահի թեկնածուի պաշտոնին առաջադրել կուսակցության նախագահ, Պետական դումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Միեւնույն ժամանակ Կրեմլում դեռևս քննարկվում են սցենարները, թե ինչպես և երբ Վլադիմիր Պուտինը կհայտարարի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել