«Երկուշաբթի 1947 թ. ամուսնացած Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը»,- գրում է ELLE-ն: Այդ առիթով ռեկորդակիր ամուսինները (նրանց ամուսնությունն ամենաերկարատև թագավորական ամուսնությունն է պատմության մեջ) ընդունելություն են կազմակերպել Վինձորյան պալատում:

Արքայական զույգին շնորհավորելու են գնացել նաև արքայազն Հարրին, Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Հաղորդվում է, որ Քեյթ Միդլթոնը տոնակատարության համար նորից ընտրել է Diane Von Furstenberg-ի սև զգեստը, որով վերջերս արդեն փայլել է, նաև Եղիսաբեթ II-ի մարգարտե մանյակը, որը թագուհին ժամանակին փոխանցել էր արքայադուստր Դիանային:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել