Yerkir.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է ԼՂ հակամարտությանը: Այդ մասին  հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը РБК-ին տված հարցազրույցում:

«ԵԱՀԿ-ն ունի հատուկ գործիք՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած առաքելությունը, որի աշխատակիցներն ուշադիր հետևում են շփման գծում տիրող իրավիճակին: Մենք անհանգստացած էինք ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկման դեպքերով: Իմ դերը` որպես գլխավոր քարտուղարի, աջակցություն տրամադրելն է Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնց ջանքերն ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել