Սուրբծննդյան և ամանորյա տոներին ընդառաջ Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը Pastificio Di Martino պաստա արտադրողի հետ համատեղ պաստայի հավաքածու է թողարկել: Սպագետտիի մեկ տոնական փաթեթը 110 դոլար արժե, հայտնում է Independent-ը:

Ապրանքի նկարագրության մեջ հեղինակները գնորդներին առաջարկում են հյուրերին զարմացնել բաղադրիչների յուրահատկությամբ, ոչ թե ուտեստների:

Նշվում է, որ թողարկումը նվիրված է ամանորյա և սուրբծննդյան տոներին: Մակարոնը կվաճառվի նվերի լրակազմում, որը ներառում է 4 փաթեթ տարբեր ձևի պաստայով, ընկերության լոգոտիպով, ֆիրմային գոգնոց:

Խանութներ կուղարկեն ընդհանուր մոտ 5 000 նմուշ, 1 000-ը՝ ԱՄՆ-ում: Մակարոնը կվաճառվի միայն Իտալիայի քաղաքներում՝ Նեապոլում և Բոլոնյայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել