168.am-ը գրում է.

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մեկնել է Ֆրանսիա իր հրաժարականի պատճառով առաջացած ճգնաժամի մասին խոսելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Սաադ Հարիրին Փարիզ է մեկնել նոյեմբերի 18-ին՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպելու նպատակով: Հարիրին կնոջ հետ մեկնել է «Ռիադ» օդանավակայանից իր անձնական ինքնաթիռով:

Նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի թագավոր Մուհամեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Հարիրին և իր ընտանիքին հրավիրում է Փարիզ: Ավելի ուշ Մակրոնը ստիպված է եղել պարզաբանել, որ նա չի պատրաստվում քաղաքական աքսոր առաջարկել, և Հարիրին մնալու է Ֆրանսիայում ընդամենը մի քանի օր:

Նախատեսվում է, որ Մակրոնի հետ հանդիպումից հետո նախքան Բեյրութ ժամանելը Հարիրին այցելելու է արաբական մայրաքաղաքներ:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անսպասելիորեն հրաժարական է տվել երկու շաբաթ առաջ Ռիադ կատարած այցի ժամանակ: Սակայն նրա հրաժարականը դեռ չի հաստատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել