Վերջին տարիներին Հայաստանում բավականին զարգացել է ակումբային կյանքը, և դրա սիրահարների ցանկն օրեցօր ավելանում է: Հետաքրիր ձևավորումներով, տարատեսակ երաժշտությամբ այս վայրերի բարերում տեղ գտած խմիչքների տեսակները չեն զիջում միմյանց: Ներկայացնում ենք ալկոհոլի ամենաշատ նախընտրության արժանացող ցանկը․

12. Շամպայն։ Այս խմիչքը հատկապես անբաժան ընկեր է ծննդյան տարեդարձների ժամանակ:

11. Լիկյոր։ Քաղցրահամ այս խմիչքը հիմնականում գրավել է կանանց, սակայն բացառություն չեն նաև տղամարդիկ:

10. Կոնյակ։ Այս էլեգանտ խմիչքը գեղեցիկ համադրություն է դառնում երեկոյան ակումբային կյանքի հետ: 

9. Կոկտեյլներ։ Տարատեսակ ալկոհոլային խմիչքների, հյութերի և համային հավելումների ահռելի տեսականի ունեցող այս ըմպելիքներն ուշադրության են արժանանում շատերի կողմից:

8. Ջին։ Բավականին չոր համով այս խմիչքը հաճախ վայելում են հյութերի, տոնիկի համադրությամբ:

7. Տեկիլա։ Մեքսիկական այս խմիչքը ևս կարողացել է գրավել հայերի ուշադրությունը:

6. Գինի։ Զարմանալի չէ, որ նրբահամ գինին ևս կա այս շարքում:

5. Վիսկի։ Հայաստանում վիսկիի սիրահարները հիմնականում նախընտրում են բուրբոններ, հետո՝ իռլանդական վիսկի, ապա՝ շոտլանդական:

4. Սքրյուրայվեր։ Օղու և նարնջի հյութի այս համադրությունը բավականին մեծ նախընտրություն ունի: Շատ դեպքերում ցիտրուսին փոխարինում են այլ պտուղների հյութեր:

3. Սև ռոմ։ Ծովահենների սիրելի խմիչքի սիրահարների քանակը ևս աստիճանաբար համալրվում է: Նախընտրությունը տրվում է հատկապես սև ռոմին:

2. Գարեջուր։ Գարեջրի սիրահարներն անդավաճան են թույլ ալկոհոլային այս խմիչքի հարցում:

1. Օղի։ Հետաքրքիր է, բայց բոլորին հայտնի այս ոգելից խմիչքն ամենաշատն է ուշադրության արժանանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել