1. Նա անընդհատ զբաղվա՞ծ է

Տղամարդը, որը ձեզ հետ հարաբերություններ է ուզում կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա միշտ արդարացումներ է գտնում, որպեսզի չեղյալ համարի հանդիպումը, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնում հաճույքների համար, դա նշանակում է, որ դուք նրան հենց դրա համար էլ պետք եք։

2. Թո՞ւյլ է տալիս ձեր համատեղ լուսանկարները տեղադրել համացանցում

Մի կողմից դա հիմար բան է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են լինում հարաբերությունների մասին հայտարարությունները։ Եթե նա չի ուզում ձեր հարաբերությունները հրապարակային դարձնել, հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Նա, ով ձեր հանդեպ անտարբեր չէ, կցանկանա իր զգացմունքների մասին հայտնել ամբողջ աշխարհին։ Շատ աղջիկներ արդարացումներ են գտնում, թե նա, առհասարակ, ոչինչ չի հրապարակում իր էջում և ցույց չի տալիս իր անձնական կյանքը։ Նման դեպքում նրա համար միևնույն պիտի լին՝ դուք այդ լուսանկարները ձեր էջում տեղադրել եք, թե ոչ։ Բայց նրա արձագանքը ոչ մի դեպքում չպետք է կասկածելի ագրեսիվ լինի։

3. Դուք ճանաչո՞ւմ եք նրա ընտանիքի անդամներին և ընկերներին

Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ նա չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։ Միևնույն ժամանակ, ծանոթանալով նրա ընկերների և ընտանիքի անդամների հետ՝ դուք կարող եք նրանց կողմից տարօրինակ վարք նկատել։ Փորձեք պարզել դրա պատճառը. միգուցե դուք բազմաթիվ նման կանանցից մեկն եք, և նրանք ուղղակի վարժվել են նման ծանոթություններին։

4. Նա ավելի շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ, քան ձե՞զ հետ

Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել ձեր եւ ընկերների միջեւ, ընտրությունը պետք է լինի ձեր օգտին։ Մեկ բան է, եթե դա հին ընկերների հազվադեպ հանդիպումներից է, բայց այլ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ ձեզ մոտ է գալիս միայն գիշերելու։

5. Նա ժամերով չի՞ պատասխանում ձեր հաղորդագրությանը

Իրականում հաղորդագրությանը պատասխանելու համար մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պետք։ Այդ պատճառով, եթե նա անգամ սաստիկ զբաղված է, նա միշտ կարող է պատասխանել գոնե 2 բառով։ Եթե դա տեղի չի ունենում, մտածե՛ք։

6. Ձեր հարաբերությունները զարգանում են միայն անկողնո՞ւմ

Եթե նա զանգում է միայն այն ժամանակ, երբ ինտիմ հարաբերություններ է ուզում, ամեն բան խոսում է նրա փոխարեն։ Հույսեր մի՛ փայփայեք, մի՛ լսեք նրա քաղցր բառերն այն մասին, թե ինչպես եք դուք նրան գրգռում։ Նա ուղղակի ձեր մարմինն է ուզում, ոչինչ ավելին։

7. Միշտ դո՞ւք եք նախաձեռնում խոսակցությունը

Եթե դուք եք առաջինը գրում կամ զանգում նրան, թողե՛ք նրան եւ փախե՛ք։ Եթե դուք իրոք կարեւոր եք նրա համար, նա նախաձեռնողականություն կցուցաբերի։

8. Նա ձեզ հետ հանդիպումները միշտ պլանավորում է վերջին պահի՞ն

Եթե նա չի ուզում նախապես պլանավորել ձեր ժամադրությունները, նա հավանաբար ուզում է բաց լինել մյուս տարբերակների համար։ Նա չի ուզում հանգստյան օրերը ձեզ հետ անցկացնել, քանի որ հանկարծ կարող է ինչ-որ ավելի հետաքրքիր մեկն արձագանքի նրա առաջարկին։

9. Նա երբեմն անհետանո՞ւմ է

Եթե դուք մի քանի օր կամ շաբաթ սպասում եք, թե երբ նա նորից կապի մեջ կլինի, դա սեր չէ։

10. նա հետաքրքրվո՞ւմ է ձեր կյանքով

Եթե այո, նա հարցեր կտա ձեզ ճանաչելու համար։ Նա կհիշի այն, ինչ դուք պատմում եք։

Եթե տղամարդն այդպիսին չէ, պետք չէ սպասել և փորձել նրան փոխել։ Նա դրան չարժի։ Դուք կգտնեք մեկին, ով կգնահատի ձեզ և իրական հետաքրքրություն կցուցաբերի ձեր նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել